«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Դժվար թե Կրեմլը հրապարակի Բերեզովսկու նամակը

Դժվար թե Կրեմլը հրապարակի Բերեզովսկու նամակը
31.03.2013 | 21:02

Կրեմլը չի պատրաստվում հրապարակել Բորիս Բերեզովսկու՝ մի քանի ամիս առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Իսկ այն հարցեին, թե արդյոք պատասխան եղել է Բերեզովսկուն, Պեսկովը նշել է. «Ինձ այդ մասին հայտնի չէ»։
Մեծ Բրիտանիայում Բերեզովսկու մահից հետո հայտնի է դարձել, որ նա նամակ էր պատրաստել Պուտինի համար։ Պեսկովը հաստատել է, որ նման նամակ իրոք եղել է, որտեղ գործարարը խոստովանել է իր սխալներն ու ներողություն խնդրել Պուտինից, ինչպես նաև թույլտվություն հայցել՝ Ռուսաստան վերադառնալու համար։

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ